20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արմավիր քաղաքում ապօրինաբար կալանավորվել են ՀՅԴ մարզային կառույցի երկու անդամներ՝ Ալեքսան Ալեքսանյանը եւ Արամայիս Մխիթարյաը: Նշենք, որ ձերբակալությունը տեղի է ունեցել գաղտնալսումների հիման վրա: Տեղի է ունեցել նաեւ խուզարկություն Դաշնակցության գրասենյակում: Տասնյակ ընդդիմադիրներ բերման են ենթարկվել։
Նշենք, որ Ալեքսան Ալեքսանյանը արցախյան 3 պատերազմների մասնակից է, ունի առողջական բազմաթիվ խնդիրներ, սակայն դատարանը, հաշվի չառնելով ներկայացված հանգամանքները, ինչպես նաեւ կալանավորման համար իրավական պատշաճ հիմքերի բացակայությունը, կայացրել է կալանավորման մասին որոշում: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հավաստում է Հայաստանի թուրքացման իշխանությունների ծրագիրը տապալվելու է։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նշում է՝ կալանավորման համար որեւէ իրավական հիմք չկա: Կատարվածը ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է եւ պայքարի ոգին կոտրելու փորձ: ՀՅԴ անդամ Սիփան Օհանյանը ազատ է արձակվել բերման ենթարկվելուց երեք ժամ հետո: Նա վստահեցնում է, որ իր հանդեպ գործադրված բռնաճնշումը չի հաջողվել, պատրաստ է պայքարել մինչեւ վերջ։
Նշենք, որ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ «Դիմադրության» շարժման համակարգող ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել եւ իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում: Մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ անխուսափելի,- մասնավորապես գրել է Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը