28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Թափառող շների հարձակումներից բողոքող անձանց թիվը գնալով օրեցօր շատանում է: Այս խնդիրը անհանգստացնում է ոչ միայն Դիլիջանի այլ նաեւ շրջակա գյուղերի բնակչությանը: «Ապրելու երկիր» կուսակցության աջակցությամբ Դիլիջանում բացվելու է անասնաբուժական կլինիկա վերջ տալու անհանգստությանը, որն առաջացրել են թափառող շները: «Ապրելու երկիր» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն սկսվել են աշխատանքները:
Դիլիջան քաղաքի բնակիչները եւս ահազանգում են, որ թափառող, սոված շների խմբերը կեր են որոնում աղբարկղերում ու կարող են տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր հանդիսանալ: Անգամ եղել են դեպքեր, որ Դիլիջան քաղաքում թափառող շները հարձակվել եւ վնասել են մարդկանց:
Թե ինչպես են պայքարելու թափառող շների դեմ մանրամասնում է Արմինե Հովհաննիսյանը, բայց որ խնդիրն օր առաջ լուծում է պահանջում, դրանում կասկած չկա:
Շների պատճառով շատ հաճախ երեխաները չեն իջնում բակ խաղալու, իսկ երեկոյան ժամերին անգամ մեծահասակներն են վախենում քայլել փողոցներով: «Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ այս հարցը շուտով կստանա լուծում:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը