08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման ավտոերթը մեկնարկեց Աշտարակի խճուղու սկզբնամասից:
Ընդդիմության ներկայացուցիչները կանգ էին առնում ճանապարհի տարբեր քաղաքներում։ Սպիտակում երթի մասնակիցներին դիմավորեցին աղուհացով, ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիների հետ զրույցում շեշտեց՝ այսօր իրենց հաղթանակի օրն է:
Հանրահավաքը մեկնարկեց 13:00-ին Վանաձորում, որտեղ մինչ հանրահավաքը մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակվել քաղաքապետարանի դիմաց:
Շարժման մանակիցները, Իշխան Սաղաթելյանի խոսքով, քայլերթ էին նախատեսել, սակայն վատ եղանակային պայմաների պատճառով իրականացնել չհաջողվեց: Ի դեպ, Վանաձորը, Հայաստանի խոշորագույն 3-րդ համայնքը, Տիմ ընտրություններից հետո մինչ օրս քաղաքապետ չունի: Ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր ընտրություններից անմիջապես հետո:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում