կարևոր
1048 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-07 19:09

«Պայքարի մեջ կարևոր է միասնությունը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ոչ պատերազմին», «Ոչ Նիկոլին», «Տեր ենք մեր հայրենիքին», այսպիսի կոչերով մեկնարկեց կանանց մասնակցությամբ խորհրդանշական երթը: Ֆրանսիայի հրապարակից սկսված երթի առաջին շարքերում էին նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրերը: Մասնակիցները վստահ էին որ ավելի քան անհրաժեշտ է միասնությունը: 
Երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին այն վայրում, որտեղ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի էր ենթարկվել Սոնա Մնացականյանը: 
Երթն իրականացնող կանայք Աննա Հակոբյանի համար նվեր ունեին: Կառավարական առանձնատան մոտով անցնելիս Աննա Հակոբյանին զարդեր էին բերել՝ հիշեցնելով Փաշինյանի տիկնոջ այն կոչը, որ փամփուշտները կարող են ձուլել եւ զարդեր սարքել: 
Եղանակային վատ պայմաններն անգամ չկանգնեցրին երթի մասնակիցներին: Ավելին մարդիկ պատուհաններից փողոցներից նաեւ մեքենաների ազդանշաններով ողջունում էին մասնակիցներին: 
Կանանց երթի հաջորդ կանգառը Ազգային ժողովի շենքի մոտ էր, որտեղ եւս մասնակիցները դատարկաձեռն չէին գնացել: 
Մինչ պահանջատեր կանայք երթով քայլում էին Երեւանի փողոցներով եւ մարդկանց կոչ անում միանալ պայքարին, նրանց ամուսինները ստանձնել էին երեխաների խնամքը վրանների մոտ: Ֆրանսիայի հրապարակում վստահ են, պայքարի մեջ կարեւոր է միասնությունը, եւ հանուն նպատակի չհանձնվող ձգտումը։

Մանրամասները ներկայացնում են Զարուհի Սահակյանը և Ալիսա Մելքոնյանը