կարևոր
2125 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-07 17:14

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈւ դիրքերի և Սոթքի հանքավայրի ուղղությամբ․ կա վիրավոր․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈւ դիրքերի և Սոթքի հանքավայրի ուղղությամբ․ կա վիրավոր․ ՊՆ

Մայիսի 7-ին` ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է;

ՀՀ ՊՆ