կարևոր
1357 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-07 16:57

Կանանց մասնակցությամբ երթ՝ հանուն Հայաստանի և Արցախի․ ՖՈՏՈՇԱՐՔ

Կանանց մասնակցությամբ երթ՝ հանուն Հայաստանի և Արցախի․ ՖՈՏՈՇԱՐՔ

«Դիմադրության» շարժման ակցիների շրջանակներում այսօր՝ մայիսի 6-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց բազմահազարանոց երթը՝ բացառապես կանանց և աղջիկների մասնակցությամբ: Երթը կրում էր՝«Հանուն խաղաղության, Հանուն մեր երկրի անվտանգության, Հանուն մեր երեխաների, Հանուն մեր զոհված տղաների ու վաղվա ապահով Հայաստանի, Արցախի» խորագիրը:

«Միացում, Պայքար, Հաղթանակ», «Տեր ենք մեր Հայրենիքին», «Արցախ», «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով, հաղթական երաժշտության հնչյունների ներքո քայլերթը շարժվեց Երեւանի կենտրոնական փողոցներով։

Երթին մասնակցում են ՀՀ ԱԺ կին պատգամավորներ, մշակույթի գործիչներ, «Դիմադրություն» շարժման աջակիցներ, զոհված զինծառայողների ծնողներ:

«Դուք գնացեք՝ ձեզանից հարյուրապատիկ արժանավորներն այստեղ հազար անգամ շատ են, հաստատ այս ազգի արգանդը չի չորացել»․ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստներ Վարդանյանը

Նա վստահեցրեց, որ մարդիկ հայրենիքի կռիվ են անում, ոչ թե աթոռի՝ դա ակնհայտ է ընդամենը մի հայացք նետելով։

«Սա որդեկորույս մոր պայքար է, ասում ենք՝ ոչ պատերազմին, ասում ենք՝ ոչ Նիկոլին»,– վանկարկում էին երթի մասնակիցները։

կանայք Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ Պարոնյան փողոց, որտեղ կանգ առան՝ հարգելու օրեր առաջ այդտեղ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած կնոջ հիշատակը։

«Սա թող լինի Նիկոլ Փաշինյանի վերջին սպանությունը»,- ասաց երթը համակարգող կանանցից մեկը։