«էստեղ ինչ-որ մարզպետ ունեք, որին վերջերս մերժել եք։ Դրան ուզում եմ զգուշացնել, որ էս քաղաքի սադրիչներին, լակոտություններին վերջ տվեք, ձեզ էլ քիչ ժամանակ ա մնացել, սենց մանր-մունր բաներով էս ժողովրդի շարժումը չեք կարող կասեցնել»։
Այս մասին Վանաձորում ընթացող ընդդիմության Դիմադրության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Էդ մարզպետն ո՞վ ա, որ ձեզ ճնշի․․․ դրանք թուրքի առաջ ծնկի՛ են եկել․ վռնդե՛ք դրանց»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։
Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթով շարժվել է դեպի Վանաձոր: Ընդդիմադիրների ավտոերթը մեկնարկել է Աշտարակի խճուղու սկզբնամասից, իսկ Վանաձորում 13:00-ին տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը:
Երթի ընթացքում մասնակիցները Ապարանում 5 րոպե կանգ են առել, որտեղ Իշխան Սաղաթելյանը ողջունել է մասնակիցներին։ Այնուհետև կանգառ են ունեցել Սպիտակում, որտեղ երթի մասնակիցներին դիմավորել են աղուհացով։