կարևոր
1204 դիտում, 3 ամիս առաջ - 2022-05-07 14:12

Մամիկոն Ասլանյանին կալանավորել են միայն նրա համար, որ ծնկի չի եկել Նիկոլի առաջ. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մամիկոն Ասլանյանին կալանավորել են միայն նրա համար, որ ծնկի չի եկել Նիկոլի առաջ. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այսօր Վանաձորը համայնքապետ չունի։ Այս իշխանություններն ընտրված համայնքապետին կալանավորել են միայն նրա համար, որ Մամիկոն Ասլանյանը ծնկի չի եկել Նիկոլի առաջ, ոնց որ Նիկոլը՝  Ալիևի»,- Վանաձորում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը։ Շարմազանովը նշեց, որ այս պայքարը տեսակի պայքար է։

«Մենք մեր հայրենիքում համերաշխություն ենք բերելու, պատերազմ, ատելություն չենք բերելու, մեր գործի մեծ մասն արել ենք։ Սա ձեզանից յուրաքանչյուրի պայքարն է։ Հայաստանը պետք է լինի հայկական, առաքելական, միայն հաղթական»,- ասաց Շարմազանովը։ 

Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթով շարժվել է դեպի Վանաձոր: Ընդդիմադիրների ավտոերթը մեկնարկել է Աշտարակի խճուղու սկզբնամասից, իսկ Վանաձորում 13:00-ին տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը: 

Երթի ընթացքում մասնակիցները Ապարանում 5 րոպե կանգ են առել, որտեղ Իշխան Սաղաթելյանը ողջունել է մասնակիցներին։ Այնուհետև կանգառ են ունեցել Սպիտակում, որտեղ երթի մասնակիցներին դիմավորել են աղուհացով։