Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի, 102-րդ ռազմաբազայի գնդապեդ Դմիտրի Ավչերովի, Ռազմական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Կամո Հովհաննիսյանի մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհվեցին հայ ռուսական բարեկամությունը խորհրդանշող Իոսիվ Մոնտրեզորի հուշակոթողին։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Հիշատակի միջոցառմանը ներկա էին նաև մարզպետարանի պաշտոնյաներ, Սպիտակի քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։ Ելույթներով հանդես եկան և հավաքվածներին ողջունեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Ցանականյանը և գնդապեդ Դմիտրի Ավչերովը՝ իրենց խոսքում կարևորելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգևոր սպասավորների ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: