կարևոր
1765 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-07 12:46

Սպիտակում աղ ու հացով դիմավորեցին Իշխան Սաղաթելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպիտակում բազմամարդ խմբով, երաժշտությամբ, աղ ու հացով դիմավորեցին դեպի Վանաձոր գնացող ավտոերթի՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորած ուղղությանը։

«Հայկական բացատրական բառարանում «Նիկոլ» նշանակում է «թուրք»․ ես հայերենի մասնագետ եմ»,-ասաց Սպիտակի բնակչուհիներից մեկը։

«Ապրեք դուք, պայքարեք, մենք էլ տներումն ենք պայքարում»,-ասաց մեկ այլ բնակչուհի։

«Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկեցին հավաքվածները։

Ավտոերթը շարունակեց ճանապարհը դեպի Վանաձոր, որտեղ ժամը 13։00 հանրահավաք է։