«Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր: Ընդդիմադիրների ավտոերթը մեկնարկել է Աշտարակի խճուղու սկզբնամասից, իսկ Վանաձորում 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:
Երթի ընթացքում մասնակիցները Ապարանում 5 րոպե կանգ են առել, որտեղ Իշխան Սաղաթելյանը ողջունել է մասնակիցներին։ Այնուհետև կանգառ են ունեցել Սպիտակում, որտեղ երթի մասնակիցներին դիմավորել են աղուհացով։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։