կարևոր
1591 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-07 11:59

ՔՊ խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների. Գեղամ Նազարյան

ՔՊ խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների. Գեղամ Նազարյան

Վաղ առավոտից մեկնարկել է դեպի Վանաձոր ավտոերթը, որտեղ «Դիմադրույան» շարժումը ժամը 13։00-ին հրավիրել է  հանրահավաք։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզերում մարդիկ իշխանությունների հանդեպ  իրենց վերաբերմունքի մասին չեն բարձրաձայնում, հիմա գնում են օգնեն, որ վանաձորցիները, սպիտակցիները ինքնադրսևորվեն, հասկանան՝ Փաշինյանն ու իր թիմն ամբողջովին կտրվել են իրականությունից, չեն տիրապետում իրավիճակին։

«ՔՊ-ականների առաջնորդը պատերազմից ժամեր անց ասում էր՝ եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու, հիմա էլ ասում է՝  ինչ էլ լինի, եկեք պայմանավորվենք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, հիմա իշխանությունների ասածները ինչպե՞ս լուրջ մեկնաբանենք Ինչպե՞ս լուրջ մեկնաբանենք այն մարդկանց ասածները, որ ասում են՝ դե հոգնացրիք, պատերազմ է, զոհեր պետք է լինեն։ Ես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների, որոնք չեն հասկանում՝ ինչ են անում, իրենց պետք է օգնել, որ այդ վիճակից դուրս գան։ Իրենք չարքի ազդեցության տակ են ու չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում։ Երբ ԱԺ-ում իրենց առաջնորդին ծափահարեցին, անկախ իրենցից միացան այդ հանցագործություններին, այն մեղքերին, որ գործել է իրենց առաջնորդը։ Այս շարժումը նաև իրենց համար է, որ  այդ մեղքի տակից դուրս գան»,- ասաց Նազարյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կտրվել են իրականությունից և չեն տիրապետում իրավիճակին։