կարևոր
433 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-07 11:21

G7-ի երկրների ղեկավարները Ուկրաինայի հարցով քննարկում կունենան մայիսի 8-ին

G7-ի երկրների ղեկավարները Ուկրաինայի հարցով քննարկում կունենան մայիսի 8-ին

Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի առցանց հանդիպումը G7-ի երկրների առաջնորդների շուրջ տեղի կունենա մայիսի 8-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Հանդիպումը կկայանա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախագահությամբ: G7-ի ղեկավարներին կմիանա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Սպիտակ տնից հայտնել են, որ փակ վիրտուալ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները, դրանց «գլոբալ հետևանքները», Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ու հակառուսական պատժամիջոցները: