17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Այս օրեին բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Սփյուռքի մեր հայրենակիցները զորակցություն են հայտնում Հայաստանում «Դիմադրության» շարժման մասնակիցներին: Բաղոքի ակցիաներ են տեղի ունեցել Կանադայի մի շարք հայաշատ քաղաքներում:
Սփյուռքում եւս պահանջը նույնն է՝ Հայաստանում գործող իշխանությունը պետք է հեռանա:
Ի առաջակցություն Դիմադրության շարժման՝ խոշոր ավտոերթ է տեղի ունեցել նաեւ Միացյալ նահանգների հայաշատ Լոս Անջելոս քաղաքում: Նախաձեռնության մասնակիցները որոշ ժամանակով փակել են փողոցներ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հյուպատոսարանների առջեւ ու հայտարարել, որ հայ ժողովուրդը վճռականորեն պաշտպանելու է արցախահայության ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը: Նրանք նշված հյուպատոսարանների առջեւ բարձրացրել են Արցախի դրոշը՝ հայտարարելով, որ Արցախը որեւէ դեպքում չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ակցիայի մասնակիցները նշում են նման նախաձեռնությունները շարունակական են լինելու:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը