կարևոր
1051 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-06 20:20

Բեռնատարների խցանումներ՝ մարզերի ճանապարհներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարզերից բեռնատարները դժվարությամբ են մուտք գործում Երեւան, կամ էլ մնում են կանգնած: Աբովյան-Երեւան ավտոճանապարհին ոստիկանները կանգնեցնում են Երեւան եկող բեռնատարների վարորդներին: Վարորդներից մեկն ասաց, թե առանց որեւէ պատճառաբանության ոստիկաններն արգելում են իրենց շարունակել ճանապարհը: 
Պարեկային ոստիկանների խոսքով վարորդներից հարցնում են երթեւեկության ուղղությունը եւ հարկ եղած դեպքում ուղեկցում: Այս ամենն ըստ ոստիկանների արվում է խցանումներից խուսափելու համար: 
Վարորդները չեն թաքցնում իրենց դժգոհությունը, քանի որ իրենք վաղուց երթեւեկում են տվյալ ճանապարհով եւ ուղեկցելու կարիք չեն ունեցել:  
Պատկերն այսպիսին է նաեւ մյուս մարզերում: Երեւան-Աշտարակ ճանապարհին, Երեւան Արարատ ճանապարհներին պարեկային ոստիկանները բեռնատարներին կանգնեցնում եւ ճշտում են երթուղին: 
Սա Արդեն երկրորդ օրն է ինչ ոստիկանությունը անցկացնում է ուժեղացվաժ հսկողություն՝ միայն բեռնատարների համար: 

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում