կարևոր
448 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-06 17:39

Պարենի համաշխարհային գները փոքր-ինչ իջել են ռեկորդային մակարդակի հասնելուց հետո

Պարենի համաշխարհային գները փոքր-ինչ իջել են ռեկորդային մակարդակի հասնելուց հետո

Պարենայն ապրանքների համաշխարհային գներն ապրիլին փոքր-ինչ իջել են մի քանի ամսվա աճից եւ մարտին ռեկորդային մակարդակի հասնելուց հետո: Ինչպես նշված Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ)՝ մայիսի 6-ին հրապարակված հաղորդագրության մեջ, ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսը, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, կազմել Է միջինը 158,5 կետ, ինչը 0,8 տոկոսով ցածր Է, քան մարտին, երբ արձանագրվեց պատմական առավելագույնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այնուամենայնիվ այդ ցուցանիշը գրեթե 30 տոկոսով բարձր Է, քան մեկ տարի առաջ, նշում Է ՖԱՕ-ն: Նվազումը հնարավոր Է դարձել ձեթերի եւ հացահատիկների գների ոչ մեծ նվազման շնորհիվ, որոնք մարտին առանձնապես աճեցին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին: «Ինդեքսի ոչ մեծ նվազումը երկար սպասված թեթեւացում Է, առանձնապես եկամտի ցածր մակարդակով եւ պարենի դեֆիցիտով երկրների համար, բայց այնուամենայնիվ պարենի գները մոտ են մնում իրենց վերջին առավելագույններին: Դա արտացոլում Է շուկայում պահպանվող լարվածությունը եւ սպառնալիք Է ստեղծում գլոբալ պարենային անվտանգությանը բնակչության առավել խոցելի խավերի համար»,- ասել Է ՖԱՕ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերո Կալլենը:

Պարենի գների աճի միտումն սկսվել Է տակավին 2020 թվականին եւ շարունակվել գրեթե ամբողջ 2021 թվականին՝ ամռան ոչ մեծ ընդմիջմամբ: Այն բացատրվում Էր համավարակի առավելակետից հետո պահանջարկի աճով եւ կրում Էր առաջընթաց բնույթ: Բացի դրանից, այդ վերելքն սկսվել Է գների սկզբնապես ցածր մակարդակից: Փետրվարից կտրուկ աճ Է նկատվում Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: