կարևոր
430 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-06 17:25

Կանադայի հայ ուսանողական միությունները պահանջում են Փաշինյանի կառավարության հրաժարականը

Կանադայի հայ ուսանողական միությունները պահանջում են Փաշինյանի կառավարության հրաժարականը

Կանադայի հայ ուսանողական միությունները պահանջում են Փաշինյանի կառավարության հրաժարականը և նոր ազգային միասնության կառավարության ձևավորումը։

«-Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ Հայաստանի վարչապետի և ՀՀ կառավարութեան վերջին պաշտօնական յայտարարութեան վերաբերեալ

Ապրիլի 13-ին՝ Թուրքիայի և Հայաստանի միջև դիւանագիտական յարաբերութիւնների «կարգաւորման» գործընթացի մեր վերջին դատապարտումից ուղիղ հինգ ամիս անց, Հայաստանի վարչապետը և նրա կառավարութիւնը պաշտօնապէս յայտարարեցին, որ պատրաստ են ճանաչել Արցախի Հանրապետութիւնը որպէս Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս։

Այս հռչակագրից բացի, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ելոյթում, Հայաստանի կառավարութիւնն ընդունել է Ադրբեջանի այսպէս կոչուած «հինգ առաջարկներ»-ը, որը ներառում է Երևանի և Պաքուի միջև տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչումը։
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացում չկարողացաւ պաշտպանել հայ ժողովրդի շահերը և հրահրեց պատերազմ, որը հանգեցրեց Հայաստանի պարտութեանը և կապիտուլյացիայի։ Նա խոստովանեց, որ կարող էր կանխել պատերազմը և խուսափել հազարաւոր զոհերից, բայց դա չարեց: 2021 թուականին նա խոստացել էր երկու ամսուայ ընթացքում վերադարձնել բոլոր ռազմագերիներին, սակայն Ադրբեջանը դեռևս անօրինական կերպով պահում է հարիւրից աւելի հայ գերիների։

Հայաստանի կառավարութիւնն իր նախընտրական ծրագրով խոստացել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը պաշտպանել, իրագործելով Արցախի քաղաքական կարգավիճակի յստակեցմանը։ Կառավարութիւնը պնդում էր, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայութեան տակ, սակայն վերջինս 2022 թուականի ապրիլին բացահայատօրէն հրաժարուել է այդ իրաւունքների և միջազգային յարաբերութիւնների հիմնարար սկզբունքների պաշտպանութիւնից՝ Պաքուի «հինգ առաջարկներ»-ը ամբողջութեամբ կատարելով:
Նիկոլ Փաշինեանը կորցրել է Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնելու ամբողջ լեգիտիմութիւնը:

Հայաստանը որպէս պետութիւն, այլևս զիջումների գնալու հնարաւորութիւն չունի, և կառավարութիւնը պէտք է անյապաղ հրաժարական տայ:
Մենք՝ Գանատայի հայ ուսանողական միութիւններս, միանում ենք Հայաստանի ողջ հայ ուսանողական միութիւնների կոչին և պահանջում Փաշինեանի կառավարութեան հրաժարականը և նոր ազգային միասնութեան կառավարութեան ձևաւորումը։
Աշխարհի հայ ուսանողական միութիւնները ձեր կողքին են և աջակցում են մեր Արցախի Հանրապետութեան համար այս միասնական եւ սրբազան պայքարում:
#ԶարթնիրԼաո
Մոնթրէալի Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն
Եորք Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն
Գոնգորտիա Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն
ՀՅԴ «Արմէն Գարօ» Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն»: