16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Նիկոլի վախերը շատանում են: Նման գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Կեղտոտ տեխնոլոգիաները որպես հակաքարոզչական գործիք կիրառող իշխանությունները ցայտնոտի մեջ են հայտնվել: Իրենց ողջ իշխանական ռեսուրսը դրել են համաժողովրդական շարժումը պառակտելու և պախարակելու վրա: Մի քանի փաստացի հարցեր տրամաբանության ոլորտից:
1. Եթե շարժումը մարում է, ապա ինչու՞ են ոստիկանական ուժերին այդպես տանջում ու ստիպում ցրել ակցիաները:
2. Եթե շաժումը մարում է, ինչու՞ են օրեցօր ավելանում շարժման կողմնակիցներն ու երթերին աջակցող քաղաքացիները:
3. Եթե շարժումը մարում է, ինչու՞ են գիտակից մարդիկ ավելի ու ավելի կարևորում համաժողովրդական պայքարի դերը:
4. Եթե շաժումը մարում է, ինչու՞ են միջազգային լրատվամիջոցները ավելի մեծ ուշարդրություն դարձնում ընդդիմության ակցիաներին: Այսօր միայն ես հարցազրույց եմ տվել չորս օտարերկրյա ԶԼՄ- ների:
5. Եթե շաժումը մարում է, ինչու են Նիկոլը և իր գոյություն չունեցող «իշխանությունը» սարսափած պայքարում նրա դեմ: Ինչու՞ են հույսները դրել միայն ուժային կառույցների վրա:
Մեր երկրի Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ու Բանակը կազմված են հիմնականում գիտակից և հայրենասեր մարդկանցից: Նրանք կռվել ու ծառայել են Հայաստանի ու Արցախի համար, այսօր էլ բարեխղճորեն իրենց գործն են անում: Բայց նաև շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ու Արցախի ապագայի համար սկսված այսօրվա պայքարն ունի իր ազնիվ ու պահանջված նպատակը:
Որքան էլ, որ փորձեն իշխանությունները բախումներ հրահրեն, սադրիչներ ուղարկեն, կամ այլ տիպի կեղտոտ զրպարտություններ տարածեն մամուլում և սոցցանցերում` միևնույն է չեն հաջողելու կոտրել պայքարի ոգին, հավատն ու ազնիվ նպատակները:
Մարդիկ Ֆրանսիայի հրապարակ գալով տեսնում են այլ տրամադրություն և վճռականություն»։