15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն դրամի գրավը: Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նկատում է, որ գրավի գումարը պետք է որոշվի անձի ֆինանսական վիճակով պայմանավորված:
Իրավապաշտպանը հայտարարում է՝ Գերասիմ Վարդանյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Գերասիմ Վարդանյանը չի վճարի խափանման միջոց ընտրված 60 միլիոն դրամ գրավը: Փաստաբանը առաջադրված հոդվածը զավեշտալի է համարում: Նրա խոսքով՝ գործը սկզբից մինչեւ վերջ քաղաքական է։
Գերասիմ Վարդանյանը ազատ է արձակվել ձերբակալումից 36 ժամ անց: Կրկին կալանավորվելու վտանգը տեսնում է, սակայն չի պատրաստվում վճարել նախատեսված գրավը։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում