20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հաղթանակ կամրջի հատվածում լարված իրավիճակ է։ Ոստիկանական մեծաքանակ ուժեր են կուտակվել, որոնք սկսել են քաշքշելով և ուժի կիրառմամբ բերման ենթարկել խաչմերուկը փակած խաղաղ ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։