կարևոր
544 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-06 13:37

Երկու կողմից ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան. Գեղամ Մանուկյան

Երկու կողմից ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան. Գեղամ Մանուկյան

Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը 5 րոպեով դադարեցնում են իրենց երեւեկությունը, որպեսզի արտահայտենք մեր դիրքորոշումները. Հիմա ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՅԴ-ականների գլխավորած երթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մենք խաղաղ իրազեկման երթ ենք իրականացնում եւ  մեր քաղաքացիները ցանկացած տեղ իրավունք ունեն իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել: Խնդրում եւ պահանջում ենք իրավապահներին չդիմել սադրանքների, բռնի գործողությունների»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։