16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը` խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկայի զենք կիրառել, միայն ի պատասխան նմանատիպ հարվածի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանի կողմից՝ ոչ, մեր պետության կողմից, ամեն ինչ պարզ է, և մենք ելնում ենք նրանից, որ դա կարող է լինել միայն պատասխան միջուկային հարվածի»,- ընդգծել է քաղաքական գործիչը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։
Ինչպես հավելել է պատգամավորը, միակ երկիրը, որը միջուկային զենք է կիրառել, ԱՄՆ-ն է, նրանք նախատեսում են կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու հնարավորություն։
«Միակ երկիրը, որը միջուկային զենք է կիրառել՝ ԱՄՆ-ն է, իհարկե, նրանցից ամեն ինչ կարելի է սպասել, նրանք գրավել ու ռմբակոծել են խաղաղ քաղաքները՝ Հիրոսիմա և Նագասակին»,- հավելել է Վոլոդինը: