կարևոր
667 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-06 09:28

Ուժային կառույցների ղեկավար կազմը շունչները պահած սպասել է Աղվան Հովսեփյանի ելույթին. «Ժողովուրդ»

Ուժային կառույցների ղեկավար կազմը շունչները պահած սպասել է Աղվան Հովսեփյանի ելույթին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Նիստին Աղվան Հովսեփյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ նշելով, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե հանկարծ փորձի բացակայել երկրից, իր որդիներն անմիջապես կկալանավորվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուժային կառույցների ղեկավար կազմը՝ Գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն, ուշադիր, շունչները պահած հետեւել են Հովսեփյանի ելույթին՝ սպասելով, թե իրենց էլ կանդրադառնա, սակայն Հովսեփյանը անդրադարձավ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, թե ինչպես է նա դիմել, որ Քննչական կոմիտեում քննիչ աշխատի, սակայն ստացել է մերժում: Ավելի ուշ Աղվան Հովսեփյանին է դիմել Սասուն Խաչատրյանի հայրը` Արաբկիրի դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, սակայն նրա խնդրանքը եւս չի բավարարվել:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում