կարևոր
2716 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-05 18:07

«Դուխովը» ԱԺ էր կենտրոնացրել շուրջ 3000 ոստիկան․ Ագնեսա Խամոյան

«Դուխովը» ԱԺ էր կենտրոնացրել շուրջ 3000 ոստիկան․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է․

«Երեկ տեսել եք, թե ոնց մեզ փախնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը ընդմիջման անվան տակ ճողոպրեց նիստերի դահլիճից, բայց դա դեռ ամենը չէ։ Իմանալով, որ Բաղրամյան պողոտայում բազմությունը կրկնապատկվել է, ոչ թե ընդամենը հեռանում է շենքից, այլ բառիս ուղիղ իմաստով էվակուացվում։ Ցավոք, դա դուրս է մնացել տեսախցիկների տեսադաշտից։ Ուրեմն, մեր «դուխովը», հերիք չէ շրջապատված է լինում անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով, ԱԺ էր կենտրոնացրել շուրջ 3000 ոստիկան, ամբողջ Դեմիրճյան փողոցը գրեթե 20 րոպե անգամ հետիոտների համար է փակ պահել, տոտալ «մաքրել են» նաեւ փողոցն ամբողջ երկայնքով։ Մահաբեր ավտոշարասյունն էլ Դեմիրճյանով դեպի կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո»։