կարևոր
877 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-05 18:00

Մայիսի 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետությունում մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում ևս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Գիշերը կդիտվի +13, ցերեկը՝ +20, երեկոյան՝ +17 աստիճան ջերմություն։