կարևոր
1384 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-05 17:29

Մրգաշատ բնակավայրում գործարկվելու է շչակ

Մրգաշատ բնակավայրում գործարկվելու է շչակ

Մայիսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: