կարևոր
1444 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-05 17:01

«Պարոնայք գեներալները» անիմաստ են համարում անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ չի ծառայել. Սեյրան Օհանյան

«Պարոնայք գեներալները» անիմաստ են համարում անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ չի ծառայել. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն արձագանքել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավիճելու հրավերին.

«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ,  որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա այլևս սպառված է բանավեճի ֆորմատը։

«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»։