Մի խումբ երիտասարդներ՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովը, ինքնակազմակերպվել և անհնազանդության ակցիա են իրականացրել Մյասնիկյան պողոտայում՝ փակելով ճանապարհը, գրում է «Փաստինֆո»-ն։
Վարորդները հիմնականում համբերատար սպասեցին, մինչև ակցիան ավարտվի․ որոշներն ազդանշաններով, ձեռքով ողջունեցին ակտիվիստներին, որոնց թիվը գնալով ավեալնում էր։ Դժգոհող վարորդներին երիտասարդները բացատրեցին, որ դա անում են բոլորի համար։ Երիտասարդների՝ «առանց թուրքի Հայաստան, «Նիկոլ դավաճան» վանկարկումներին վարորդներն արձագանքում էին ազդանշաններով։ Րոպեներ անց ժամանած կարմիր բերետավորները բառացիորեն հարձակվելով երիտասարդների վրա՝ առանց որևէ նախազգուշացման, գետնին տապալելով, ասֆալտի վրայով քարշ տալով ոստիկանական մեքենաներ խցկեցին խաղաղ ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվեց նաև Խաչատուրովի որդին։