կարևոր
2272 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-05 14:49

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը․ Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը․ Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է»,-ասել է Պեսկովը։

Վերջինս շեշտել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է և ասել է․

«Հայաստանը մեր դաշնակիցն է, այն մեր գործընկերն է շատ կարևոր հարցերով՝ ինտեգրացիոն ձևաչափով։ Հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հնարավորինս արագ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա»։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Արցախի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործմանը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: