կարևոր
757 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-05 14:38

Ինչո՞ւ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա չի տեղադրվել Ֆրանսիայի հրապարակում․ Արմեն Աշոտյան

Ինչո՞ւ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա չի տեղադրվել Ֆրանսիայի հրապարակում․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ իմացանք, որ մեր պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ...

Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս...

Ու չեմ կարող լռել:

Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, ԱԱԾ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Ինչո՞ւ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչո՞ւ:

Այդ սրիկաների համար մենք բոլորս ընդամենը զանգված ենք, և ոչ թե մարդկային կյանքեր...»։