28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գլխավորած ընդդիմադիրների երթը մեկնարկել է «Դալմա Մոլ»-ի մոտից և շարժվում է դեպի Հաղթանակի կամուրջ:
Ակցիայի մասնակիցները ոստիկաններին տեղեկացրին, որ երթը հասնելու է մինչեւ Ֆրանսիայի հրապարակ:
Ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, այդ թվում սև բերետավորներ, նրանք սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին:
Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել նաև Արամ Վարդևանյանին, սակայն քիչ անց բաց թողեցին: Ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը, երթը շարունակվեց մայթով: