24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հաագայի միջազգային դատարանը աննախադեպ որոշում է կայացրել. Պատմության մեջ առաջին անգամ կազմակերպությունը իրավահաջորդ և իրավատեր է ճանաչել մի երկիր, որի պատմական հուշարձանները հայտնվել են այլ պետության տարածքում. գրում է ռուսական «Միրոտվորեց» թելեգրամյան ալիքը:
Ինչո՞ւ է այս որոշումն աննախադեպ ու անսպասելի։
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի տասնամյակ պայքարում են Արցախի հողերի համար, 44-օրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Բացարձակապես միշտ մինչ այս դեպքը հուշարձանների նկատմամբ ճանաչվում էր այն երկրների իրավասությունը, որին նրանք պատկանում են։ Տխուր, անարդար, բայց այդպես է:
Հայկական հողերի հետ մեկտեղ թշնամուն են գնացել նաև մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը բողոքի և թյուրիմացության ալիք է առաջացրել հանրապետության քաղաքացիների մոտ։ Հայոց պատմության ալբանականացման անվերջ փորձերը ընկալվել և ընկալվում են ավելի ցավոտ։ Ադրբեջանը ոչ միայն յուրացնում է հուշարձանները, այլեւ բացահայտ ծաղրում է դրանք։
Այս տարվա փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանն անգամ դիմեց համաշխարհային հանրության օգնությանը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների այս նախաձեռնությունը և այն համարում է հակամարդկային և հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ մշտական թշնամության և ատելության ընդգծված դրսևորմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նաև ընդգծել է, որ Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական պատկանելությունը գիտականորեն ապացուցված է և անհերքելի, նույնիսկ եթե դրանք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Այժմ, ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի, Հայաստանն իրավունք ունի դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ապացուցելու իր հուշարձանների պղծման փաստերը, և եթե դրական արձագանք չստանա, դրանք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։