կարևոր
1441 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-05 16:04

«Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

«Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ մասնակիցը Մադրիդի «Ռեալ»-ն է:

ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալ»-ն առավելության հասավ անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի նկատմամբ միայն լրացուցիչ ժամանակում: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:1 հաշվով և լրացուցիչ ժամանակում էլ «արքայական ակումբի» կազմում Կարիմ Բենզեմայի խփած գնդակն օգնեց թիմին դուրս գալ եզրափակիչ: «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի»` 3:1:

«Ռեալ»-ն արդեն 17-րդ անգամ է դուրս գալիս ՉԼ եզրափակիչ:

Եզրափակչում կմրցեն «Լիվերպուլ»-ը և «Ռեալ»-ը: Այն կկայանա մայիսի 28-ին: