կարևոր
592 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-05 09:35

Ի՞նչ են ցույց տալիս այս օրերի իրադարձությունները․ «Փաստ»

Ի՞նչ են ցույց տալիս այս օրերի իրադարձությունները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ են ցույց տալիս այս օրերի իրադարձությունները: Նախ՝ պարզ դարձավ, որ չնայած ամեն ինչ արվել է արժեքային համակարգը ջնջելու համար, բայց մեր երկրում մեծամասնությունն ունի հայրենիքի ու ազգայինի, արժանապատվության զգացողություն և պատրաստակամ է տեր կանգնել Հայաստանին ու Արցախին: Ցավոք, ամենավտանգավորն այն է, որ դեռևս կան անտարբեր մարդիկ, որոնք առայժմ չեն զգում իրական վտանգը, որ սպառնում է բոլորիս Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման դեպքում: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը չէր էլ թաքցնում, որ իր գլխավոր խնդիրը բախում հրահրելն ու ժողովրդի դեմ բռնի ուժ կիրառելն է:

Հնարավոր ու անհնար բոլոր գծերն անցած անձը երեկ խոսում էր գծերի ու «ժողովրդավարությունը թուլության հետ չշփոթելու մասին», այսինքն՝ սպառնում էր հայ ժողովրդին: Մինչ այդ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սադրիչ հայտարարություն արեցին, թե իբր տեղեկություն ունեն, որ ԱԺ շենքը «զավթելու» են ընդդիմադիրները: Ի սկզբանե հասկանալի էր, որ դա իշխանությունների ցանկությունն է՝ ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ստանալու համար: Երրորդ՝ որքան էլ ցույց են տալիս, որ հանգիստ են, ԱԺ երեկվա նիստը ցույց տվեց, որ ամբողջ թիմը սարսափի մեջ է:

Դրա վկայությունն էին նաև անհավասարակշիռ շարժումներով ծափահարություններն ու օվացիան, երբ ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը: Դրա վկայությունն են նաև քպականների՝ այս օրերի ջղագրգիռ ելույթները, ինչպես նաև երկրով մեկ ու հատկապես կառավարության և ԱԺ-ի մոտ հազարավոր ոստիկաններ լցնելը: Չորրորդ՝ իշխանությունները երեկ հենց իրենք մատնեցին, որ երկրի գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով համաժողովրդական շարժումն է: Ինչո՞ւ: Որովհետև նույնիսկ իրենք իրենցով մնալով՝ շարժման մասին հարցից զատ ուրիշ ոչ մի հարց չհնչեցրին Փաշինյանին ու կառավարությանը:

Այսինքն, ուրիշ ոչ մի հարց իրենց չի հետաքրքրում: Վերջապես, հինգերորդ. ժողովրդի դեմ բիրտ, անմարդկային, անհամաչափ ուժի կիրառումը, թեկուզ հենց միայն դրա ցանկությունը միշտ վերջնական կործանման սկիզբ է դառնում...

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում