կարևոր
766 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-05 09:17

Սպառնալիքներ և զգուշացումներ. «Հրապարակ»

Սպառնալիքներ և զգուշացումներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Հայրենի խորհրդարանում երեկ իշխող ուժի պատգամավորները բաց տեքստով հայտարարում էին առաջիկայում ձեռնարկվելիք ռեպրեսիաների, հանրության տարբեր խավերին ճնշելու մասին։ Վահագն Ալեքսանյանն ուղիղ ցուցումներ էր տալիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե լավ չեն իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետեւանքով էլ նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Ալեքսանյանի «կռիվը» բեռնատարների դեմ էր։

«Սիրելի քաղաքացիներ, այն գույքով, որը դուք մեզնից պահանջում եք սեփականացնել, այդ գույքով ձեր ճանապարհն են փակում: Դանդաղում ենք, պարոն գլխավոր դատախազ, ապօրինի գույքի բռնագանձման հարցում: Այդ 500 հազար դրամ ստացած փոխնախարարն անցնո՞ւմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով»,- ասաց նա՝ ըստ էության, դատախազին ուղղորդելով նախկին պաշտոնյայի կողմը։

Նշենք, որ, ըստ համացանցում հայտնված տեղեկությունների, բեռնատարները պատկանում են ՀՀԿ-ական նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ընկերությանը։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ սպառնում էր հոգեւորականներին ու շոու բիզնեսի ներկայացուցիչներին, թե հետեւություններ կանեն, եւ այդ խավն անձամբ «կծանոթանա» հետեւություններին։ «Ժամանակին շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը, մարտի 1-ից սկսած, սեւ քողերի տակից հանել»,- ասում էր Սիմոնյանը՝ սպառնալով․ «Մենք ենք մեղավոր, ոչինչ, հետեւություններ կարվեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։