կարևոր
640 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-05 09:10

Հանրահավաքներին մասնակցեն՝ հրաժեշտ կտան աշխատանքին. «Հրապարակ»

Հանրահավաքներին մասնակցեն՝ հրաժեշտ կտան աշխատանքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Նախօրեին վարչական շրջանների եւ պետական գերատեսչության աշխատակիցներին խստիվ զգուշացվել է, որ չմասնակցեն ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին ու երթերին, իսկ եթե որեւէ մեկին «բռնեն» դեպքի վայրում, ապա նրանք հրաժեշտ կտան աշխատանքին։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ եթե պայքարի առաջին օրերին իշխանությունը համոզված էր, որ շարժումը գնալով մարելու է, եւ մարդիկ ցրվեն, ապա վերջին օրերին բողոքի ակցիաների թափը նրանց ստիպել է վերանայել իրենց դիրքորոշումը եւ կանխել պայքարը, թույլ չտալ, որ այն ձնագնդի էֆեկտով օրեցօր մեծանա։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։