կարևոր
1111 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-04 17:10

Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում ժողովրդի անունից Փաշինյանին ներկայացրեց նրա հրաժարականի հանրային պահանջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

րանսիայի հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը և այդ նպատակով է, որ այստեղ ենք, հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամին։

Նա ընթերցեց ընդդիմադիրների խորհրդարան բերած՝ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, որը ձևակերպվել էր Ֆրանսիայի հրապարակում։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց կետ առ կետ անդրադառնալով հրաժարականի պահանջին՝ սովորության համաձայն իր հանցանքների պատասխանատվությունը նախկինների վրա դնելով։

Ռուստամյանն արձագանքեց՝ ասելով, որ Փաշինյանը սխալվում է, երբ մտածում է, որ կարող է նախկինների վրա բարդելով՝ արդարացնել այն չարիքները, որ ինքն է բերել այս ժողովրդի գլխին։

Մանրամասն՝ տեսանյութում․