կարևոր
934 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-04 17:00

Նոր շունչ հայկական տելեկոմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Team Telecom Armenia-ն Հյուսիսային պողոտայում գտնող գլխավոր սպասարկման կենտրոնի վերաբացմամբ պաշտոնապես հայտարարեց վերաբրենդավորման ավարտը, որը մեկնարկել էր Բիլայն ապրանքանիշի 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո: Համադրելով Հայաստանում առաջին կապի օպերատորի փորձն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ ընկերությունն այժմ առավել ակտիվ քայլերով մտնում է իր ռազմավարական ծրագրի իրականացման փուլ: 
Մեկ ու կես տարվա թիմային ահռելի աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ այսօր Team Telecom Armenia-ն շուկա է մտնում նոր, համարձակ կոնցեպտով ու ծրագրերով: Այս ընթացքում ամբողջովին փոխվել են ընկերության բոլոր 78 սպասարկման կենտրոնները՝ հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաեւ արդիական լուծումներ են տրվել վաճառասրահներին: 
Բացի ավանդական ծառայություններից Team-ն արդեն գործարկել է TeamTV թվային հեռուստատեսության հարթակը եւ մշակում է նոր TeamPay վճարային հավելվածը: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում