«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը՝ հայտնելով, որ ընդդիմությունը ԱԺ շենքը «զավթելու» մտադրություն չունի.
«Ի պատասխան ԱԱԾ հայտարարության
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում , հայ մարդկանց ձեռքին է:
Մեզ մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվելու դե յուրե ևս արձանագրել դե ֆկտո արձանագրված այս իրողությունը»,-ֆեյսբուքյան իր էջում է Վարդանյանը: