կարևոր
1576 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-04 14:41

Որոշում է կայացվել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 60 մլն դրամ. փաստաբան

Որոշում է կայացվել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 60 մլն դրամ. փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրել է․

«Գերասիմ Վարդանյանը հետ դուրս եկանք ԱԱԾ-ից։

Այս անգամ քննչական խմբի ղեկավարը նույն գործի շրջանակներում որոշում է կայացրել Գերասիմի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 60 միլիոն ՀՀ դրամ գրավ։

Ես հայտարարեցի, որ թե ես և թե Գերասիմը նման դրամական միջոցների չենք տիրապետում և դժվար էլ մոտակա 50 տարում տիրապետենք։

Հ.Գ.։ Մինչ այս պահը դատախազության կողմից չի լուծվել քննչական խմբի ղեկավարին իմ կողմից հայտնված բացարկը»։