կարևոր
1288 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-04 14:13

Անդրանիկ Քոչարյանի կոչին եթե հետևենք, իրենց ֆրակցիան կես կլինի. Իշխան Սաղաթելյան

Անդրանիկ Քոչարյանի կոչին եթե հետևենք, իրենց ֆրակցիան կես կլինի. Իշխան Սաղաթելյան

Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում, իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին, որը կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին:

Ըստ Ի.Սաղաթելյանի սա իշխանության խուճապի արդյունքն է

«Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետությանը վնաս են հասցրել:Անդրանիկ Քոչարյանի կոչին եթե հետևենք, իրենց ֆրակցիան կես կլինի, էլ չեմ ասում, որ պետք է սկսել Նիկոլից»,-ասաց Սաղաթելյանը:: 

Ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե  ավելանում է, երեկ տեսաք, թե երեկոյան տեղի ունեցած երթին քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում։ 

«Հստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով արձանագրեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Հիմա կարող ենք փաստել նաև, որ իրենք չունեն այլևս իշխանություն և պետք է օր առաջ հեռանան։

Ժողովրդական ճնշման տակ այս իշխանությունները պետք է հեռանան և րոպե առ րոպե ինչ ուզում ենք, տեղի է ունենում»,- ընդգծեց Իշխան Սաղթելյանը։