16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ոստիկանությունը հայտարարել է, որ Երևանի բոլոր ճանապարհները բացել են. Հետաքրքիր է իմանալ մեր «փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի, Ստեփանակերտ-Հադրութ, Վարդենիս-Քարվաճառ և մյուս ճանապարհները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե դրանք երթևեկելի լինեն, Երևանում վստահաբար ոչ մի ճանապարհ չի փակվի։ Երևանի ճանապարհները ժամանակավորապես փակվում են հիմնական ճանապարհները մշտապես բացելու համար»։