կարևոր
1087 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-04 11:12

Նարեկ Մանթաշյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Նարեկ Մանթաշյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է, որ  Նարեկ Մանթաշյանի գործով դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ինքնաբացարկ է հայտնել:

«Դատավորի վարույթում էր գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության մերժման դեմ ներկայացված բողոքը: Գործը կներկայացվի վերամակագրման»,-մանրամասնում է Կոչուբաևը։