կարևոր
1216 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-03 19:42

Զոհվածների հարազատները պահանջում են հարցաքննել Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զոհված զինծառայողների հարազատները կրկին ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց էին: Նրանք շարունակում են պահանջել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են 44-օրյա պատերազմի զոհվածների մահվան մեջ պատասխանատվություն կրեն: Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165» շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը հայտարարեց, որ կրկին միջնորդություններ են ներկայացնելու դատախազությանը, որպիսի զոհվածների հարազատները ճանաչվեն տուժող կողմ։ 
Զոհվածի հարազատ, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշեց զոհվածների ցավը բոլորինս է, քանի որ այս մարդիկ դժբախտ պատահարի զոհ չեն դարձել: Անհայտ կորածների հարազատները երանի են տալիս իրենց զավակներին հուղարկավորած ծնողներին։
Զոհվածների հարազատները ներկայացրին անհատական, նոր միջնորդություններ: Դատախազության ներկայացուցիչը մոտեցավ զոհվածների հարազատներին, նա ներկայացավ, որպես ընդհանուր բաժնի աշխատակից Արտաշես Կարապետյանը նշեց, որ միջնորդությունների ընթացքի մասին կտեղեկացնի ավելի ուշ։ 
Զոհվածների հարազատները կեսօրին եղել են Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտնել են, որ արդեն պատասխան ունեն: Ի պատասխան մեր արդար պահանջի, մեր գործը մի փոքր առաջ է գնացել։ Դատախազությունից այսօր ստացանք որոշում եւ թվով 26 հերոսներ ճանաչվեցին տուժող,- նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը: 
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարել էր, որ այո, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի: 
Հենց այս հայտարարությունը պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ ինքնախոստովանական ցուցմունք համարեցին ու վարչապետի դեմ դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրին։

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում