17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Իշխան Սաղաթելյանի կոչով էլ վաղ առավոտյան մեկնարկեց անհնազանդության գործությունների երկրորդ օրը: Կարճ ժամանակ անց Երեւանում երթեւեկությունը կաթվածահար էր: Այս անգամ անելիք ունեին նաեւ վարորդները. շարժման մասնակիցները նրանց հորդորում էին անհնազանդությունն արտահայտել շատ դանդաղ երթեւեկելով:
Ինչպես եւ առաջին օրը, ոստիկանները փորձում էին փողոցները բացել ուժի կիրառմամբ, ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելով: Այս անգամ՝ ըստ Ոստիկանության պաշտոնական տվյալների միայն Երեւանում 155 քաղաքացի է բերման ենթարկվել:
Ի դեպ՝ փողոց փակողների շարքերում էին նաեւ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները:
Հաջորդ փուլն արդեն իրազեկման երթն էր: Մի քանի ժամ Դիմադրության շարժման անդամները քայլում էին մայրաքաղաքի փողոցներով, պատուհաններից, պատշգամբներից, նաեւ մեքնենաների ազդանշաններով իրենց ողջունող քաղաքացիներին հորդորում էին՝ միանալ:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն են. հստակ գործուղություններով արձագանքեցին միանալու կոչին: Ի դեպ՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողներն ահազանգել էին, որ մի շարք ֆակուլտետներում դռները փակել էին՝ թույլ չտալով նրանց շենքից դուրս գալ:
Բացառություն էր Արեւեալգիտության ֆակուլտետը. դռները բաց էին, քանի որ ներսում լսարանների մեծ մասը դատարկ էր. ուսանողները դասադուլ էին անում:
Դիմադրության շարժմանը ողջունեց նաեւ Հյուսիսային համալսարանի անձնակազմը: Օրեր առաջ այս համալսարանի բակում Արցախի դրոշը տեղադրելուն խոչընդոտող ռեկտորին դիմեց Իշխան Սաղաթելյանը:
Երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում: Շարժման անդամները ճանապարհին իրենց ողջունող աջակիցների հետ պայմանավորվեցին հանդիպել այստեղ՝ երեկոյան հանրահավաքին:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը