կարևոր
667 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-03 17:36

Ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման են ենթարկել Համախմբման անդամներին

Ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման են ենթարկել Համախմբման անդամներին

Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման են ենթարկել Համախմբման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղաղարյանին, Ավետիք Չալաբյանին, Կարինե Յարմալոյանին և ակցիայի այլ մասնակիցների։ Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան` պարզաբանելով, որ տարածքը աղտոտում են, հասարակակական կարգ են խախտում։ Ոստիկանության հատուկ վաշտը շրջափակեց ուսապարկերով լի տարածքը։

Ուսապարկերով ակցիայի նպատակն էր, ԱԺ պատգամորներին հորդորել դուրս գալ ուսապարկի կարգավիճակից, որ այսուհետ նրանց գործողությունները բխեն Հայաստանի և Արցախի շահերից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մասնակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ֊ի դիմաց։