16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն է կրել է Մադրիդի «Մաստերս» մրցաշարի մեկնարկում:
ATP-ի Մադրիդի «Մաստերս» մրցաշարի մեկնարկում Խաչանովը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Լյուկ Պույի հետ: 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 6:3, 6:4 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ հասել է «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում: