կարևոր
685 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-03 16:50

Բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Էջմիածնում և այլ բնակավայրերում․ Սաղաթելյան

Բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Էջմիածնում և այլ բնակավայրերում․ Սաղաթելյան

Այսօր Դիմադրության շարժման կոչով անհնազանդության ակցիաներ են իրականացվել ամբողջ Երևանում և Հայաստանի մարզերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմության ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։

«Արժանապատիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացրել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Երևան-Արարատի մարզ մայրուղու հատվածում, Էջմիածնում, Գյումրում, Աշտարակում, Ապարանում, Նոր Հաճն համայնքում և այլուր։ Այս պահին ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաները դադարեցված են, պատրաստվում ենք ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկող հանրահավաքին»,-գրել է նա։