կարևոր
1360 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-03 16:04

Մենք պայքարի ենք դուրս եկել, որպեսզի Նիկոլն ու Ալիևը չորոշեն մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը. Սաղաթելյան

Մենք պայքարի ենք դուրս եկել, որպեսզի Նիկոլն ու Ալիևը չորոշեն մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը. Սաղաթելյան

Մենք պայքարի ենք դուրս եկել, որպեսզի Նիկոլն ու Ալիևը չորոշեն մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ակնհայտ է, որ ժողովրդի մի ստվար զանգված ոտքի է կանգնել, ակնհայտ է, որ Նիկոլը երկիրը զիջումների տանելու մանդատ չունի։
Ամեն ինչ ժողովրդի ձեռքերում է։ Ժողովուրդն ու այս հրապարակը պետք է որոշեն՝ ով պետք է լինի ՀՀ հաջորդ իշխանությունը, և այս հրապարակ պետք է որոշի, որ Նիկոլը պետք է հեռանա։ Նրա գնալն անհրաժեշտություն է», - ասաց ըննդիմադիր գործիչ

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ իրենք շատ մեծ հանրային արձագանք ունեն և համոզված են, որ ժողովուրդը պատրաստ է պայքարի։