կարևոր
1375 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-03 15:47

Միջուկային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերժ Սարգսյանի նախագահման տարիներին Հայաստանի որդեգրած «եւ-եւ»-ի արտաքին քաղաքականությունը փաստացի շարունակվում է նաեւ այս վարչակարգի օրոք: 2 շաբաթ է անցել, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ստորագրեց 30 կետանոց համատեղ հայտարարություն՝ խորացնելու համար երկկողմ հարաբերությունները: Իսկ ահա արդեն արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրությամբ միաժամանակ էլ ավելի է ընդլայնվում հայ-ամերիկյան համագործակցությունը: Վաշինգտոնում Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են Միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: 
Պետքարտուղարության կայքում հուշագրի վերաբերյալ ասվում է՝ այն հնարավորություն է ընձեռում կողմերին խորացնել ռազմավարական համագործակցությունը՝ հենվելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձեւաչափի ձեռքբերումների վրա: Հուշագիրը միտված է բարելավելու կողմերի համագործակցությունն էներգետիկ անվտանգության ոլորտում եւ ամրապնդելու դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները երկրների միջեւ: 
Մինչ համացանցը լիքն է այս օրերին Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հաճախ կիրառվող բռնի ուժի կադրերով, Միրզոյանն ու Բլինքենն ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության մասին են խոսում: 
Միրզոյանը հայտարարել է, որ 2018 թ. իշխանափոխությունից հետո հայ-ամերիկյան համագործակցության աստիճանը բարձրացել է ռազմավարական երկխոսության մակարդակի: 
Մինչդեռ, Թուրքիայի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությանն ամենեւին էլ չեն աջակցում Սփյուռքի հայերը: ՀՅԴ Արեւելյան Եվրոպայի Հայ երիտասարդաց միության անդամները «նվերներով» այցելել են Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին:       

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում